ՄԵՐ Պատմությունը, մեր ուղին
1995
Մեկնարկ
«Համայնքային զարգացում» ՀԿ-ն (հասարակական կազմակերպություն) իրավահաջորդն է «Սյունիք» ԲՀԿ-ի, որը հիմնադրվել է 1995 թվականին: Գործունեության երեսուն տարիների ընթացքում ՀԿ-ն դարձել է ամենամեծ հասարակական կազմակերպությունը հարավային Հայաստանում և սերտորեն համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
2001
բարեգործական աշխատանքներ
1995-2001 թթ.-ին կազմակերպությունն իրականացրել է մասնավորապես բարեգործական աշխատանքներ՝ հագուստի և դեղորայքի տրամադրում կարիքավոր ընտանիքներին, բարեգործական ճաշարաններ, բնապահպանական ծրագրեր, հոգեբանական և բժշկական աջակցություն, ինչպես նաև կարճաժամկետ ծրագրեր ծնողազուրկների և փախստականների համար:
2006
Սոցիալական ծառայություններ
2001-2006 թթ.-ը կազմակերպության համար անցումային փուլ էր, որի ընթացքում իրականացվեցին սոցիալական ծառայության կենտրոնների հիմնում, լիդերների, ֆասիլիտատորների, ֆերմերների վերապատրաստում, երիտասարդական ճամբարներ և ոռոգման ջրագծերի կառուցում, ֆերմերային տնտեսությունների ստեղծում և այլն։
2008
Նոր հնարավորություններ
2006 թ.-ից «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվել են համայնքային զարգացման ծրագրեր՝ գյուղատնտեսական, համայնքային կենտրոններ, միջսահմանային երիտասարդական վերապատրաստումներ, ամառային կրթական ճամբարներ, իրավաբանական և առողջապահական խորհրդատվություն, միջազգային վերապատրաստումներ և տուրիստական նախաձեռնություններ: «Համայնքային զարգացում» ՀԿ-ն Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ծրագրեր իրականացնող առաջին և հիմնական դերակատարներից է:
2013
Զարգացման նոր ծրագրեր
2013 թ․-ի ապրիլին ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի լիազորությամբ կազմակերպությունը «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպությունից վերանվանվեց «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության, ինչը պայմանավորված էր կազմակերպության կողմից իրականացվող նոր զարգացման ծրագրերով։
2024 թվականին կազմակերպությունը կրկին վերանվանվեց՝ դառնալով «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպություն։ Սա սոսկ անվան փոփոխություն չէ, այլ արտացոլում է կազմակերպության գործունեության ընդլայնումն ու ռազմավարական նոր ուղղությունները։
Այսօր «Համայնքային զարգացում» ՀԿ-ն գործունեություն է իրականացնում հետևյալ հիմնական ոլորտներում՝ սոցիալական զարգացում, գյուղատնտեսության զարգացում, երիտասարդական ծրագրեր, զբոսաշրջության զարգացում։ Ոլորտները ղեկավարվում են հմուտ և փորձառու մասնագետների կողմից։
մեր Առաքելությունը
«Համայնքային զարգացում» ՀԿ-ի առաքելությունն է աջակցել ՀՀ մարզերի բնակչությանը առկա սոցիալական, կրթական, մշակութային, տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծման, 21-րդ դարի պահանջներին համահունչ համայնքների ստեղծման, ազգամիջյան կապերի զարգացման հարցերում։
Մեր Տեսլականը
Աջակցել կայուն, զարգացող, համամարդկային ու դեմոկրատական սկզբունքներին հավատարիմ, 21-րդ դարի պահանջներին ու մարտահրավերներին (սոցիալական, տնտեսական, մշակութային, հասարակական, բնապահպանական և այլն) պատրաստ հասարակության կայացմանը։



























