Մեր գործի իրական արդյունքները

50+

9500+

22000+

Մեր Ծրագրերը

Գյուղատնտեսությունը Վայոց ձորում մշտապես եղել է բնակիչների կենսապահովման գլխավոր աղբյուրներից մեկը․․․

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն իր գործունեության առանցքում կարևոր տեղ է տալիս բնակիչների տնտեսական հզորացմանը և կենսապահովման բարելավմանը։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն արդեն երկար տարիներ նպաստում է երիտասարդների հզորացմանը՝ նրանց ընձեռելով գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություններ։

«Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել Վայոց ձորի մարզում զբոսաշրջության զարգացմանն ու խթանմանը։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն իր գործունեության սկզբնական տարիներից մշտապես հանդես է եկել մարդասիրական աջակցությամբ՝ սատար կանգնելով Արցախյան առաջին պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։

Բնապահպանական ճգնաժամը համաշխարհային առաջնահերթություն է․ այն սպառնում է մեր ներկային ու ապագային և պահանջում է հրատապ ու համակարգված գործողություններ։

ԿԱՐԾԻՔՆԵՐ

  • Ուկրաինայի պատերազմը կտրուկ փոխեց իմ կյանքը։ «Համայնքային զարգացում» ՀԿ-ի աջակցությունը ինձ համար դարձավ նոր սկիզբ․ այստեղ ես ոչ միայն մարդասիրական օգնություն ստացա, այլև հոգատար վերաբերմունք, ուժ ու հավատ ապագայի նկատմամբ։ Կազմակերպության շնորհիվ կարողացա հաղթահարել դժվարությունները և նոր հույսով առաջ շարժվել։

    Նելլի Հարությունյան

  • Մասնակցել եմ ՀԿ-ի հայ-վրացական ամառային ճամբարին։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ, սովորել աշխատել թիմում և լավ ժամանակ անցկացրել։

    Սուսաննա Գրիգորյան

  • Տեղահանությունից հետո շատ դժվար էր։ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն մեզ ապաստան տրամադրեց։ Հետո ես մասնակցեցի ՀԿ-ի կողմից կազմակերպվող հրուշակագործության և խոհարարության դասերին։ Այժմ կարողանում եմ վաստակել ընտանիքիս ապրուստը։

    Լուսինե Մարտիրոսյան

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ գործունեությամբ է զբաղվում «Համայնքային զարգացում» ՀԿ-ն

«Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությունն ավելի քան երեք տասնամյակ իրականացնում է մարդասիրական, սոցիալ-տնտեսական, կրթական, բնապահպանական և համայնքային զարգացման ծրագրեր Վայոց ձորի և հարակից մարզերում։

Գործընկերներ