
Մեր թիմը
«Համայնքային զարգացում» ՀԿ-ի իրական ուժն իր թիմն է՝ նվիրված, հոգատար և
պատասխանատու մասնագետներով համալրված։ Մենք հավատում ենք, որ համայնքների
զարգացումն սկսվում է յուրաքանչյուրիս փոքր, բայց կարևոր քայլերից։
Մեր թիմը մշտապես աշխատում է ապահովել կայուն արդյունքներ՝
կյանքի կոչելով «Համայնքային զարգացում» ՀԿ-ի տեսլականն ու նպատակները։

Անի Սմբատյան
Նախագահ

Անի Սմբատյան
Նախագահ
Անի Սմբատյանն ավարտել է ՀՊՄՀ-ի ինֆորմատիկայի և տնտեսագիտության բաժինները՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի և ՏՏ ոլորտի մագիստրոսի աստիճան։ Նա ՀՊՏՀ-ի հայցորդ է՝ Ֆինանսներ, վարկ և դրամաշրջանառություն մասնագիտությամբ։
Անի Սմբատյանն աշխատել է «Գիտելիք» համալսարանում որպես դասախոս, իսկ ներկայում դասընթացավար է նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում։

Տաթև Հարությունյան
Ծրագրերի համակարգող

Տաթև Հարությունյան
Ծրագրերի համակարգող
Տաթև Հարությունյանն ունի ավելի քան 15 տարվա փորձ զարգացման ծրագրերի կառավարման ոլորտում։ Իր մասնագիտական ուղու ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել տեղական և միջազգային բազմաթիվ ծրագրերում՝ որպես մասնակից, փորձագետ և ղեկավար։ Տաթև Հարությունյանը կրթություն է ստացել անգլերեն լեզվի և գրականության ոլորտում՝ ստանալով բակալավրի աստիճան, և ապա ստացել գործարար կառավարման մագիստրոսի աստիճան (MBA)։ Այս համադրությունը նրան հնարավորություն է տվել արդյունավետ աշխատել ինչպես կրթական, այնպես էլ կառավարման ոլորտներում։

Լիլիթ Խաչատրյան
Ծրագրի ղեկավար

Լիլիթ Խաչատրյան
Ծրագրի ղեկավար
Լիլիթ Խաչատրյանն անգլերեն լեզվի մասնագետ է։ Նա աշխատել և համագործակցել է մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ՝ որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետ, ծրագրերի համակարգող ու ղեկավար, դասընթացավար, դասախոս և թարգմանիչ։ Լիլիթը մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների՝ մասնագիտական և հասարակական ոլորտին առնչվող թեմաներով, տարբեր երկրներում։
Կազմակերպությանն է միացել 2023 թվականի սեպտեմբերից։
Նաիրա Մանասերյան
Ծրագրի ղեկավար

Նաիրա Մանասերյան
Ծրագրի ղեկավար
Նաիրա Մանասերյանը մասնագիտությամբ մանկավարժ է։ Սովորել է «Անգլերեն լեզու և գրականություն» ֆակուլտետում։ Ունի մագիստրոսի աստիճան։ Նաիրան մասնակցել է մի շարք վերապատրաստումների և դասընթացների Հայաստանում և Վրաստանում՝ այդ թվում Creativity in translation, Proposal writing թեմաներով:
Նաիրա Մանասերյանը ՀԿ-ին է միացել 2021 թվականից։
Կիմա Կիրակոսյան
Ծրագրի համակարգող

Կիմա Կիրակոսյան
Ծրագրի համակարգող
Կիմա Կիրակոսյանն ավարտել է ԵՊՀ-ի «Փիլիսոփայություն և հոգեբանություն» բաժինը։ Նա մասնակցել է մի շարք կամավորական նախաձեռնությունների, որոնք օգնել են նրան ձեռք բերել արժեքավոր փորձ և խորացնել իր գիտելիքները երիտասարդների հետ աշխատանքի ոլորտում։
Կիման կազմակերպությանը միացել է 2022 թվականին՝ մինչ այդ անցնելով աշխատանքային պրակտիկա «Համայնքային զարգացում» ՀԿ-ում։
Ռոզա Հարությունյան
Ծրագրի ղեկավարի օգնական

Ռոզա Հարությունյան
Ծրագրի ղեկավարի օգնական
Ռոզա Հարությունյանը սովորել է ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում «Կառավարում» մասնագիտությամբ։
Դեռ 14 տարեկանից մասնակցել է կազմակերպության կողմից իրականացված մի շարք ծրագրերի և մարզում իրականացվող բազմաթիվ կամավորական աշխատանքների։
Ռոզա Հարությունյանը կազմակերպությանն է միացել 2021 թվականից։
Հայկուհի Գրիգորյան
Ծրագրի ղեկավարի օգնական

Հայկուհի Գրիգորյան
Ծրագրի ղեկավարի օգնական
Հայկուհի Գրիգորյանը սովորել և ավարտել է Ագրարային պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուտետի առևտուր և շուկայաբանություն բաժինը։ Հետագայում շարունակել է ուսումը Գերմանիայում՝ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում մենենջմենտ բաժնում։
«Համայնքային զարգացում» ՀԿ-ին միացել է 2021 թվականի օգոստոսին։ Այժմ «Աջակցություն սահմանամերձ սոցիալապես խոցելի խմբերին և տեղահանվածներին» ծրագրի զբաղվածության գծով պատասխանատուն է։
Հասմիկ Հայրապետյան
Հանրային կապերի մասնագետ

Հասմիկ Հայրապետյան
Հանրային կապերի մասնագետ
Հասմիկ Հայրապետյանը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ «Համայնքային զարգացում» ՀԿ-ին միացել է 2024 թվականին՝ որպես կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու։

Արտաշես Հակոբյան
Լուսանկարիչ, օպերատոր

Արտաշես Հակոբյան
Լուսանկարիչ, օպերատոր
Արտաշես Հակոբյանն ավարտել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսերենի բաժինը։ Նա նաև վերապատրաստվել է գրաֆիկ դիզայնի ոլորտում և սովորել է «WEB ծրագրավորում»՝ Microsoft Innovation Center Armenia-ում։
Արտաշեսը մասնակցել է տարբեր կամավորական նախաձեռնությունների և հանդիսանում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) լիդեր-կամավոր։
«Համայնքային զարգացում» ՀԿ-ի թիմին միացել է 2023 թվականին։
Լիլիթ Ներսիսյան
Գլխավոր հաշվապահ

Լիլիթ Ներսիսյան
Գլխավոր հաշվապահ
Լիլիթ Ներսիսյանը «Համայնքային զարգացում» ՀԿ-ին միացել է 2011 թվականին և ունի ավելի քան տասնհինգ տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում։ Նա ունի Ֆինանսների կառավարում որակավորմամբ բակալավրի աստիճան, ինչպես նաև տնտեսագետի մագիստրոսի աստիճան։

Դիաննա Ստեփանյան
Հաշվապահի օգնական

Դիաննա Ստեփանյան
Հաշվապահի օգնական
Դիաննա Ստեփանյանը սովորել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Դիաննան Ջերմուկ քաղաքից է։ «Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն»-ում հանդես է գալիս որպես համակարգող, ներգրավված է բազմաթիվ կամավորական աշխատանքներում։
Նա մասնակցել է նաև «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից կազմակերպված աշխատանքային պրակտիկային՝ հաշվապահության բաժնում:
Դիաննան «Համայնքային զարգացում» ՀԿ-ի թիմին է միացել 2021 թվականի սեպտեմբերից:
Եվա Գալստյան
Հաշվապահ

Եվա Գալստյան
Հաշվապահ
Եվա Գալստյանն աշխատում է «Համայնքային զարգացում» ՀԿ-ում 2018 թվականի հունիսից: Նա մասնակցել է ֆինանսական ոլորտում իրականացված մի շարք սեմինարների: Տիրապետում է ՀԾ հաշվապահահական ծրագրին: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ունի բակալավրի աստիճան՝ բիզնես կազմակերպում որակավորմամբ:

Արմեն Ադամյան
Մարքետինգի պատասխանատու

Արմեն Ադամյան
Մարքետինգի պատասխանատու
Արմեն Ադամյանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում «Համայնքային զարգացում» ՀԿ-ին և զբաղվում է կազմակերպության մարքեթինգի համակարգմամբ։ Նա ունի աշխատանքային փորձ գյուղատնտեսության ոլորտում։ Արմենը ավարտել է Գիտելիք համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան ֆինանսներ մասնագիտացմամբ։

Անահիտ Եղիազարյան
Ջերմուկի համայնքային կենտրոնի համակարգող

Անահիտ Եղիազարյան
Ջերմուկի համայնքային կենտրոնի համակարգող
Անահիտ Եղիազարյան, Ջերմուկի համայնքային կենտրոնի համակարգող: Անահիտ Եղիազարյանն ունի աշխատանքային փորձ համայնքային զարգացման ծրագրերում: Աշխատում է Սյունիք-Զարգացում ՀԿ-ում 2011 թվականի հոկտեմբերից: Ավարտել է Գիտելիք համալսարանը, ունի բակալավրի աստիճան՝ բանասերի որակավորմամբ: Նա ավարտել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հավաստագիր շնորհող տուրիզմի և հյուրընկալության կառավարման ծրագիրը:



























