Մարդասիրական օգնություն

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն իր գործունեության սկզբնական տարիներից մշտապես հանդես է եկել մարդասիրական աջակցությամբ՝ սատար կանգնելով Արցախյան առաջին պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։ Տարիների ընթացքում կազմակերպության գործունեության ոլորտները զգալիորեն ընդլայնվել են, սակայն սոցիալ-տնտեսական իրավիճակի շարունակական մարտահրավերների պատճառով առաջնահերթ ուղղություններից մեկը շարունակում է մնալ սոցիալապես անապահով, տեղահանված անձանց և ընտանիքների աջակցությունը։

Արցախյան վերջին պատերազմից և բռնի տեղահանումից հետո հազարավոր արցախցիներ հայտնվեցին անելանելի իրավիճակում։ Դրան գումարվեց ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված փախստականների նոր ալիքը։ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն առաջիններից էր, որ արձագանքեց ստեղծված իրավիճակին՝ նախաձեռնելով բազմաբնույթ ծրագրեր։

  • Հիմնական կենսապահովման աջակցություն(սննդամթերք, հիգիենայի պարագաներ, հագուստ, դեղորայք)
  • Ժամանակավոր կացարան
  • Ինտեգրացիոն ծրագրեր
  • Հմտությունների զարգացման ծրագրեր

կարճաժամկետ եվ երկարաժամկետ աջակցություն

Այսպիսով, «Համայնքային զարգացում» ՀԿ-ն ոչ միայն կարճաժամկետ օգնություն է ցուցաբերում, այլ նաև ապահովում է երկարաժամկետ աջակցություն՝ թույլ տալով տեղահանված անձանց վերակառուցել իրենց կյանքը նոր միջավայրում և լիարժեք ինտեգրվել համայնքին՝ արժանապատիվ և լիարժեք կյանք վարելու համար։