հետեվեք մեզ՝

Զբոսավարության հնգամսյա դասընթաց Վայոց ձորում

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն, ֆրանսիական L’Œuvre d’Orient ասոցիացիայի և Ֆրանսիայի French Ministry for Europe and Foreign Affairs (Արտաքին գործերի նախարարություն ) աջակցությամբ, «Պրո Վայոց ձոր» ծրագրի շրջանակում կազմակերպում է զբոսավարության հնգամսյա մասնագիտական դասընթաց։

Դասընթացի կառուցվածքը

  • 2 ամիս տեսական ուսուցում
  • 3 ամիս գործնական պարապմունքներ

Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն զբոսավարության ոլորտում անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ։

Մասնակցության պայմաններ

Դիմել կարող են այն երիտասարդները, որոնք

  • 20–35 տարեկան են և բնակվում են Վայոց ձորի մարզում
  • Ունեն մարզի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ
  • Տիրապետում են առնվազն մեկ օտար լեզվի (անգլերերն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)
  • Սիրում են շփվել մարդկանց հետ և ունեն հաղորդակցման հմտություններ
  • Հետաքրքրված են տուրիզմի ոլորտով և սիրում են ճանապարհորդել
  • Պատրաստ են պատասխանատվությամբ մասնակցել թե՛ տեսական, թե՛ գործնական փուլերին

Դասընթացի մեկնարկը՝ մարտի 15

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը։

https://forms.gle/TaMiQwaXjh1ChXNq7

Հայտադիմումների նախնական ուսումնասիրությունից հետո առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։