
Փետրվարի 4-ին «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությունը մոնիտորինգային այցի շրջանակում հյուրընկալեց L’Œuvre d’Orient ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ պարոն Լյուկ Բուրոյին։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ այն ծրագրերի ընթացքին, որոնք կազմակերպությունն իրականացնում է L’Œuvre d’Orient-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրերի ընթացքը և արձանագրված արդյունքները։
Այցի շրջանակում պարոն Բուրոն այցելեց նաև նորաստեղծ տնկարանային տնտեսություն, որի հիմնման աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբերին։
Այցի ավարտին քննարկվեցին առաջիկայում նախատեսվող ծրագրերը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։





