ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ ԿՐԿԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ YOUTH EXCHANGES WITHOUT BORDERS ՀԿ-Ի ՀԵՏ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հուլիսի 13-ին «Համայնքային զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց շվեյցարական Youth Exchanges without Borders ՀԿ-ի ներկայացուցիչներ՝ նախագահ Stefan Rüegsegger-ին և Joris Schneiter-ին։ Այցելության նպատակն էր պլանավորել 2024 թվականի օգոստոսի 10-ից 17-ը Վայոց ձորի մարզի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում կայանալիք հայ-շվեյցարական երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացակարգը։ … Continued

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԻ ՄԱՍԻՆ

Հրատարակված Հայտարարություններ | 0

Եղեգնաձոր խոշորացված համայնքի 15-25 տարեկան երիտասարդնե՜ր, սույն թվականի օգոստոսի 2-ից 4-ը կկազմակերպվի բնապահպանական եռօրյա ճամբար, որը տեղի կունենա Եղեգնաձոր քաղաքում։ Ճամբարի նպատակն է վերհանել համայնքի բնապահպանական խնդիրները և առաջադրել դրանց լուծման ուղիներ։ Ուշադրությու՜ն, ծրագրի ավարտին լավագույն 1-2 գաղափարի իրականացումը կֆինանսավորի … Continued

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ ԽՈՀԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն «Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիա»-ի հետ համագործակցությամբ կազմակերպեց խոհարարների վերապատրաստման դասընթաց` Արցախից բռնի տեղահանված և տեղացի անձանց մասնակցությամբ։ Մեկշաբաթյա վերապատրաստման ընթացքում խոհարարները հնարավորություն ունեցան մասնակցելու և՛ տեսական, և՛ գործնական դասընթացների։ Ծրագրի իրականացման նպատակն էր մասնակիցներին դարձնել ավելի մրցունակ … Continued

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՀԶՈՐԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն մասնակցեց «Հասարակական կազմակերությունների կարիքների հզորացում» թեմայով դասընթացին` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում:

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-12-Ը ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 13-23-Ը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՓՈՒԼԵՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութային միջոցառումների, երաժշտական երեկույթների, տարբեր թեմաներով սեմինար-քննարկումների, 21-րդ դարի կյանքի հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթացների և ավանդույթ դարձած խարույկի միջոցառմանը։ Յուրաքանչյուր շրջափուլի ավարտին երեխաների կողմից կազմակերպվեց ամառային ճամբարի ավարտն ազդարարող միջոցառումներ, որոնք ուղեկցվեցին ողջույնի և երախտիքի … Continued

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Հրատարակված Հայտարարություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ` իր «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի` «Արևային էներգիան որպես վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր» բաղադրիչի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ Վայոց ձորի մարզում։ Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու ՓՄՁ-ների, կրթական հաստատությունների … Continued

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԱՐՑԱԽԱՀԱՅ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրատարակված Հայտարարություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն «Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիա»-ի հետ համագործակցությամբ կազմակերպում է խոհարարների վերապատրաստման դասընթաց` Արցախից բռնի տեղահանված անձանց համար։ Դիմելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 91 461 064 Հիշեցնում ենք, որ տեղերը խիստ սահմանափակ են, շտապե՜ք։

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Սույն թվականի հունիսի 14-15-ին զարգացման ծրագրերի պատասխանատու Տաթև Հարությունյանը մասնակցեց «Արդյունավետ կառավարում» թեմայով երկօրյա դասընթացի։ Դասընթացն իրականացնում էր ՌԴ-ի լավագույն մասնագետ-թրեյնինգավար Ալեկսանդր Ֆրիդմանը։ Այսպիսով՝ — 2 օր ինտենսիվ կոնտենտ — ավելի քան 350 մասնակից — օգտակարության մեծ կոնցենտրացիա Մենք հպարտ … Continued

1 2 3 4 5 43