Հունիսի 20-ին կայացավ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող ամառային ճամբարի լիդերների հետ տեղեկատվական հանդիպումը։
Տեղեկատվական հանդիպման հիմնական նպատակն էր ընտրված լիդերներին ծանոթացնել վերապատրաստման կարգին և անհրաժեշտությանը, ճամբարային օրակարգին և իրենց պարտականություններին։
Հիշեցնում ենք, որ լիդերների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով դեռահասների հետ աշխատելու մի շարք հմտություններ և կարողություններ.
— Թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ։
— Աշխատանքը ժամանակին կատարելու և առաջնային խնդիրները լուծելու ունակություններ։
— Կազմակերպչական կարողություններ։
— Աշխատանքային փորձ այլ երիտասարդական ծրագրերում, ինչպես նաև օտար լեզուների իմացությունը որպես առավելություն։
Ճամբարում որպես լիդերներ ընտրվել են 19-35 տարեկան վայոցձորցի ութ երիտասարդներ, որոնց կմիանան նաև ՀԿ-ի կամավորները։
Պատասխանել