Հայկուհի Գրիգորյանը սովորել և ավարտել է Ագրարային պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուտետի առևտուր և շուկայաբանություն բաժինը։ Հետագայում շարունակել է ուսումը Գերմանիայում՝ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում մենենջմենտ բաժնում։
«Համայնքային զարգացում» ՀԿ-ին միացել է 2021 թվականի օգոստոսին։ Այժմ «Աջակցություն սահմանամերձ սոցիալապես խոցելի խմբերին և տեղահանվածներին» ծրագրի զբաղվածության գծով պատասխանատուն է։





