Արտաշես Հակոբյանն ավարտել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսերենի բաժինը։ Նա նաև վերապատրաստվել է գրաֆիկ դիզայնի ոլորտում և սովորել է «WEB ծրագրավորում»՝ Microsoft Innovation Center Armenia-ում։
Արտաշեսը մասնակցել է տարբեր կամավորական նախաձեռնությունների և հանդիսանում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) լիդեր-կամավոր։
«Համայնքային զարգացում» ՀԿ-ի թիմին միացել է 2023 թվականին։





