Անահիտ Եղիազարյան, Ջերմուկի համայնքային կենտրոնի համակարգող: Անահիտ Եղիազարյանն ունի աշխատանքային փորձ համայնքային զարգացման ծրագրերում: Աշխատում է Սյունիք-Զարգացում ՀԿ-ում 2011 թվականի հոկտեմբերից: Ավարտել է Գիտելիք համալսարանը, ունի բակալավրի աստիճան՝ բանասերի որակավորմամբ: Նա ավարտել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հավաստագիր շնորհող տուրիզմի և հյուրընկալության կառավարման ծրագիրը:





