Առաքելությունը

Մենք պայքարում ենք գլոբալ փոփոխությունների համար․ աջակցում ենք մեր գործընկեր կազմակերպությունների գործունեությանը ամբողջ աշխարհում և միասին բարձրացնում ենք մեր ձայնը անարդարության ու շահագործման դեմ։

«Հաց Աշխարհին»-ը (Brot für die Welt) միջազգային մարդասիրական կազմակերպություն է և գործունենություն է ծավալում ավելի քան 80 երկրներում՝ տեղական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ խթանելով համայնքների երկարաժամկետ և կայուն զարգացմանը։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն «Հաց Աշխարհին» կազմակերպության հետ համագործակցում է 2012 թվականից։ Այս համագործակցությունը կառուցված է փոխադարձ վստահության, մասնագիտական պատասխանատվության և համայնքների զարգացման նկատմամբ ընդհանուր տեսլականի վրա։
Տարիների ընթացքում միասին իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված․

  • համայնքների սոցիալ–տնտեսական զարգացմանը,
  • երիտասարդների ներուժի ու առաջնորդության հզորացմանը,
  • կրթական և հմտությունների զարգացման նախաձեռնություններին,
  • շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայական կայունությանը,
  • մարդու իրավունքների պաշտպանությանը։

Մեր համատեղ ծրագրերը նպաստում են, որ Հայաստանի համայնքները դառնան ավելի կայուն, ինքնաբավ և զարգացող՝ ստեղծելով հնարավորություններ հատկապես երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի համար։