


Հոկտեմբերի 23–25-ը «Լյուսիտուր» հանգստյան գոտում անցկացվեց Արցախից տեղահանված և մինչև երեք երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված վերականգնողական և ինտեգրացիոն հավաքը։
Հավաքի ընթացքում մասնակիցները հանդիպեցին հոգևորականի հետ, զրուցեցին իրենց հուզող հարցերի շուրջ, ինչպես նաև հնարավորություն ունեցան ստանալու հոգեբանական և մասնագիտական աջակցություն:
Համատեղ քննարկումներն ու շփումը նպաստեցին փոխադարձ վստահության ամրապնդմանը, նոր կապերի ձևավորմանը և համայնքային կյանքում ներգրավվելու հնարավորությունների բացահայտմանը։
Հավաքի նպատակն էր ստեղծել ապահով և աջակցող միջավայր, որտեղ ընտանիքները կկարողանային ամրապնդել սոցիալական կապերը, վերագտնել համայնքային կյանքում ներգրավվելու հնարավորությունները և կարևորել իրենց մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումը։
Ծրագիրն իրականացվեց «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից՝ գերմանական «Ռենովաբիս» կազմակերպության աջակցությամբ, «Տեղահանումից հզորացում․ տնտեսական դիմակայունության և համայնքային համախմբվածության խթանում Վայոց ձորում և հարակից մարզերում» ծրագրի շրջանակում։











