Եղեգնաձորում ավարտվեց չրագործության ինտենսիվ եռօրյա դասընթացը, որի մասնակիցները ձեռք բերեցին մրգերի ընտրության և նախապատրաստման, չորացման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, որակյալ և անվտանգ արտադրանքի պատրաստման, ինչպես նաև չրերի փաթեթավորման ու պահպանման վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ։

Դասընթացի ավարտին 38 մասնակցի տրամադրվեցին էլեկտրական չրանոցներ, ինչը հնարավորություն կտա կիրառելու ձեռք բերած գիտելիքները, զարգացնելու չրագործության հմտությունները և ստեղծելու եկամուտ ստանալու նոր հնարավորություններ։
Նախաձեռնությունը միտված է Վայոց ձորի մարզում բնակվող արցախահայ և տեղացի կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ինքնազբաղվածության խթանմանը և կենսապահովման միջոցների ամրապնդմանը։
Ծրագիրն իրականացրեց «Համայնքային զարգացում» ՀԿ-ն՝ գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ։





