


Հյուրերին ներկայացվեցին «Համայնքային զարգացում» ՀԿ-ի ներկայիս ծրագրերը և գործունեության հիմնական ուղղությունները։
Ջերմ զրույցի ընթացքում գործընկերները վերհիշեցին համատեղ աշխատանքի տարիները, իրականացված ծրագրերն ու արձանագրված արդյունքները։ Նրանք անդրադարձան այդ նախաձեռնությունների երկարաժամկետ ազդեցությանը և այն դրական փոփոխություններին, որոնք մինչ օրս տեսանելի են մարդկանց ու համայնքների կյանքում։
Նման հանդիպումներն օգնում են նորովի արժևորել միասին անցած ճանապարհն ու այն ամուր գործընկերային կապերը, որոնք անցել են ժամանակի փորձությունն ու պահպանվել մինչ օրս։








