
Փետրվարի 27-ին «Համայնքային զարգացում» ՀԿ-ն մոնիտորինգային այցի շրջանակում հյուրընկալեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության և քաղաքացիական հասարակության կցորդ Էմե Ֆոժանե-Բարբերիսին։
Այցի մեկնարկին հյուրերին ներկայացվեցին կազմակերպության գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը։ Այնուհետև նրանք այցելեցին կարի խմբակ, որը գործում է ֆրանսիական L’Œuvre d’Orient ասոցիացիայի և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Հյուրերը ծանոթացան ուսումնական գործընթացին, զրուցեցին մասնակիցների հետ և հետաքրքրվեցին, թե ինչպես է ծրագիրը նպաստում նրանց մասնագիտական աճին և հետագա զբաղվածության հնարավորություններին։

Մոնիտորինգային այցի շրջանակում պատվիրակությունն այցելեց նաև նորաստեղծ տնկարանային տնտեսություն, որի հիմնման աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբերին։ Տեղում նրանք ծանոթացան կատարված աշխատանքներին, քննարկեցին ծրագրի ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Այս հանդիպումը վերահաստատեց ընդհանուր նպատակն ու տեսլականը՝ խթանել համայնքների կայուն զարգացումն ու առաջընթացը։







