հետեվեք մեզ՝

SMM դասընթաց Աղնջաձորում

Թառաթումբի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրում 14–30 տարեկան երիտասարդները մասնակցեցին SMM (Social Media Marketing) երկամսյա դասընթացին։  Դասընթացավար Հասմիկ Եղյանի օգնությամբ մասնակիցները զարգացրին թվային հմտությունները և պատրաստ են մուտք գործել ժամանակակից աշխատանքային շուկա։

Ծրագրի ընթացքում երիտասարդները սովորեցին՝

  • սոցիալական մեդիայի գործիքները
  •  հետաքրքիր բովանդակություն ստեղծելու գաղտնիքները
  • գովազդի միացում և վերլուծություն

Հատկանշական է, որ մասնակիցներն իրենց նոր գիտելիքներն անմիջապես կիրառեցին բնապահպանական թեմաներով էջեր և թվային արշավներ ստեղծելու նպատակով։

Այսպիսով, այսօր արդեն թվային մտածողությամբ օժտված երիտասարդները պատրաստ են իրենց հմտություններով օգտակար լինել համայնքին։

Ծրագիրն իրականացվեց «Համայնքային զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ, գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ՝ «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում։