հետեվեք մեզ՝

Շատին բնակավայրում մեկնարկել է բատիկի դասընթացը

Շատին բնակավայրում մեկնարկել է բատիկի դասընթացը, որը ինքնարտահայտման նոր հնարավորություն է ընձեռում համայնքի դպրոցականների և երիտասարդների համար։

Այս դասընթացը լրացնում է գյուղում արտադպրոցական զբաղվածության հնարավորությունների զգալի բացը։ Խմբակի մասնակիցները քայլ առ քայլ ծանոթանում են բատիկի տեխնիկային՝ գաղափարի ձևավորումից մինչև պատրաստի աշխատանքի ստեղծում։ Նրանք սովորում են աշխատել տարբեր կտորների և ներկերի հետ, ստեղծում իրենց առաջին էսքիզները, փորձարկում գույների համադրություններն ու տարբեր տեխնիկաներ։

Շատ մասնակիցների համար սա առաջին ստեղծագործական փորձն է, որն արդեն իսկ դրական ազդեցություն է թողնում նրանց առօրյայի, ինքնավստահության և մտածողության վրա։

Երիտասարդ ստեղծագործողները մեծ ոգևորությամբ սպասում են առաջիկա ցուցահանդեսին՝ ինքնարտահայտվելու և համայնքին ներկայացնելու իրենց առաջին աշխատանքները։

Դասընթացն իրականացվում է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից՝ գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ, «Գյուղական բնակավայրերի բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում։