հետեվեք մեզ՝

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության գլխավոր խորհրդականին

Դեկտեմբերի 12-ին «Համայնքային զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության գլխավոր խորհրդական պարոն Խավիեր Ռիչարդին, ինչպես նաև մշակութային ծրագրերի պատասխանատու տիկին Մարիամ Դավթյանին։

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց ՀԿ-ի բազմաշերտ գործունեությունը, ընթացիկ ծրագրերը, համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Առանձնահատուկ ուշադրության արժանացան «Մաշտոց» հրատարակչության թարգմանչական ծրագրերը։

Քննարկման առանցքային թեմաներից մեկը դարձավ Արցախից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակություն հաստատած անձանց աջակցմանն ու համայնքային կյանքին նրանց ինտեգրմանն ուղղված ծրագրերը։

Հանդիպման շրջանակում պարոն Ռիչարդը հնարավորություն ունեցավ անձամբ զրուցել կամավոր Սամիր Աիսուի հետ, որը ներկայացրեց իր փորձառությունն ու ներգրավվածությունը համայնքում։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ այն համարելով կայուն և ուժեղ համայնքների ձևավորման հիմնասյուն։