հետեվեք մեզ՝

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց Գերմանիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու պատվիրակությանը

Նոյեմբերի 28–29-ին «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությունը հյուրընկալեց Գերմանիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու պատվիրակությանը՝ գլխավորությամբ տվյալ եկեղեցու արտաքին հարաբերությունների սրբազան և Եվրոպական եկեղեցիների խորհրդի փոխնախագահ, Ֆրանկ եպիսկոպոս Կոպանիայի և Գերմանիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու խորհրդի Ուղղափառ եկեղեցիների, Արևելյան Եվրոպայի և ընդհանուր էկումենիզմի բաժնի ղեկավար դոկտ․ Վոլֆրամ Լանգփապեի։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները՝ մարդասիրական աջակցությունը, համայնքային զարգացմանն ուղղված կրթական և սոցիալական նախաձեռնությունները և այլն։

Այցի շրջանակում պատվիրակությունն այցելեց թեմապատկան «Սիրանույշ» ճամբար, որտեղ նրանք ծանոթացան երեխաների և երիտասարդների համար իրականացվող ճամբարային ծրագրերին։

Պատվիրակությունը հանդիպեց նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ։ Այցը շարունակվեց Նորավանքի համալիրում, որտեղ Աբրահամ Սրբազանը ներկայացրեց վանական համալիրի պատմամշակութային արժեքը, ընթացող վերականգնողական աշխատանքներն, առաջիկա հոգևոր ծրագրերն ու դրանց կարևորությունը տարածաշրջանի համար։

Այս այցը կարևոր հնարավորություն էր խորացնելու արդեն իսկ առկա հայ-գերմանական համագործակցությունը և ճանապարհ բացելու դեպի նոր համատեղ նախաձեռնություններ։