«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Վայոց ձորի մարզի երիտասարդ ֆերմերների համար՝ «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» և «Պրո Վայոց Ձոր» ծրագրերի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության, ֆրանսիական L’Œuvre d’Orient ասոցիացիայի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել Վայոց ձորի երիտասարդ ֆերմերներին՝ կիրառելու ագրոէկոլոգիական մոտեցումներ, ստեղծելու համագործակցային աշխատանքի վրա հիմնված և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք։
Սա կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքների կայուն զարգացմանը։
Ովքեր կարող են դիմել
Վայոց ձորի մարզում պտղաբուծությամբ կամ խաղողագործությամբ զբաղվող երիտասարդ ֆերմերները։
Ինչպես դիմել
Ենթադրամաշնորհային հայտի լրացման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
Մանրամասներ
https://docs.google.com/…/1ozYAQih5BBY40dlFMrH6…/edit…
Դիմում-հայտ
https://docs.google.com/…/1147TEyktJhDxEPHngORk…/edit…
Բյուջե
https://docs.google.com/…/1YOy7MQvbbCUZgBeikvbt…/edit…
Լրացված դիմումները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել հետևյալ էլ․ հասցեներին
Վերջնաժամկետ՝ 2025թ․ դեկտեմբերի 20, ժամը 18:00






