«Համայնքային զարգացում» ՀԿ-ն, գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության հետ համագործակցությամբ, հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի «Արևային էներգիան որպես վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր» բաղադրիչի շրջանակում։
Մրցույթի նպատակն է աջակցել ՓՄՁ-ներին և ոչ պետական կրթական հաստատություններին՝ արևային վահանակների տեղադրմամբ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայի կայունությանը։
Ովքեր կարող են դիմել
- Առնվազն 1 տարվա գործունեություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններ
- Ոչ պետական կրթական հաստատություններ
Ինչպես դիմել
Ենթադրամաշնորհային հայտի լրացման կարգին և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
Մանրամասներ
https://docs.google.com/…/1BxtUEYG6AiYo14enml9J…/edit…
Դիմում-հայտ
https://docs.google.com/…/19QVSfaYZizZMR_8…/edit…
Բյուջե
https://docs.google.com/…/1_nI7XLqEWb7TadMvtH1Y…/edit…
Լրացված հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել՝
[email protected] և [email protected] էլ․ հասցեներին։
Վերջնաժամկետ՝ 2025թ․ նոյեմբերի 30, ժամը 18:00






