հետեվեք մեզ՝

Դասընթաց պտղաբուծությամբ զբաղվողների համար

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հրավիրում է Վայոց ձորի մարզի պտղաբուծությամբ զբաղվող սկսնակ և փորձառու այգեգործներին՝ մասնակցելու նոյեմբերի 7-8-ը կայանալիք երկօրյա դասընթացին։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝

  • ինչպես նվազեցնել թունաքիմիկատների օգտագործումը և կիրառել էկոլոգիապես մաքուր մեթոդներ,
  • ինչպես բարելավել հողի որակը,
  • ինչպես արդյունավետ օգտագործել փոքր հողակտորները,
  • և ինչ նորարար թվային լուծումներ կիրառել պտղաբուծության ոլորտում։

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները և դիմելու դրամաշնորհային ծրագրի։

Ամսաթիվ՝ նոյեմբերի 7-8
Ժամ՝ 11:00 – 16:00
Վայրը՝ Մոմիկի 5, «Գիտելիք» համալսարան

Գրանցում՝ անցեք հղումով և լրացրե՛ք հայտը։

https://forms.gle/iGdjAX6RfEJsRpVaA