հետեվեք մեզ՝

Եռօրյա դասընթաց ուսուցիչների համար

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հրավիրում է Վայոց ձորի մարզի դպրոցների ուսուցիչներին մասնակցելու նոյեմբերի 7-9-ը կայանալիք եռօրյա դասընթացին։

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են՝

  • Հասկանալ կոնֆլիկտների պատճառներն ու ազդեցությունը,
  • Սովորել արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Ստանալ գործնական գործիքներ՝ կոնֆլիկտների կանխարգելման և խաղաղ ուսումնական միջավայրի ձևավորման համար։

 Դասընթացը վարելու է կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր և օգտակար ձեռնարկներ։

 Երբ՝ նոյեմբերի 7, 8, 9

 Որտեղ՝ «Լյուսի Տուր» հանգստյան գոտի, Եղեգիսի կիրճ

 Կեցություն՝ բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։

 Գրանցում՝ անցեք հղումով և լրացրե՛ք հայտը։
https://forms.gle/qcj2N9UHa1Hi2NEV6