հետեվեք մեզ՝

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

Սեպտեմբերի 6-ին «Համայնքային զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին՝ պարոն Օլիվիե Դեկոտինյիին։ Դեսպանի այցի նպատակն էր հանդիպել ֆրանսիացի քաղաքացիական կամավորի՝ Սամիր Աիսուի հետ, որը դեսպանության հովանու ներքո Վայոց ձորի մարզում կաջակցի ֆրանկոֆոնիայի տարածմանն ու զարգացմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության ընթացիկ ծրագրերը, ձեռքբերումներն ու ապագա նախաձեռնությունները։ Դեսպանը հետաքրքրությամբ ծանոթացավ համայնքների հզորացման, երիտասարդների զարգացման, ինչպես նաև արցախահայության կենսապայմանների բարելավմանը միտված նախաձեռնություններին։ Հատուկ ընդգծվեց «Մաշտոց» հրատարակչության գործունեությունը՝ որպես մարզի կրթական ու մշակութային կյանքի կարևոր նախաձեռնություն։

Այցի շրջանակում դեսպանը հանդիպեց նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ։