հետեվեք մեզ՝

 Ենթադրամաշնորհային մրցույթ Վայոց ձորի մարզում 

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն, գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության հետ համագործակցությամբ, հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի «Արևային էներգիան որպես վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր» բաղադրիչի շրջանակում։

Մրցույթի նպատակն է աջակցել ՓՄՁ-ներին և կրթական հաստատություններին՝ արևային վահանակների տեղադրմամբ նպաստելով շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանությանը։

Ովքեր կարող են դիմել

  • Կրթական հաստատություններ
  • Սահմանապահ և սահմանամերձ համայնքների մանկապարտեզներ
  • Առնվազն 1 տարվա գործունեություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններ

Ինչպես դիմել
Ենթադրամաշնորհային հայտի լրացման կարգին և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

Մանրամասներ
https://shorturl.at/ypvKQ

Դիմում-հայտ
https://shorturl.at/eG4q8

Բյուջե
https://shorturl.at/rK3CS

Լրացված հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել՝
[email protected] և [email protected] էլ․ հասցեներին։

Վերջնաժամկետ՝ 2025թ․ սեպտեմբերի 15, ժամը 18:00

 Միացե՛ք արևային էներգիայի զարգացմանը և Ձեր ներդրումն ունեցեք շրջակա միջավայրի պահպանության գործում։