
Այսօր տեխնոլոգիական առաջընթացը և գլոբալ մարտահրավերները ձևավորում են նոր իրականություն, որը պահանջում է նորարարական և հեռատես մոտեցումներ։ Այս փոփոխություններին արձագանքելով՝ «Համայնքային զարգացում» ՀԿ-ի թիմը հետևողականորեն հարստացնում է իր փորձառությունն արդի գիտելիքներով և առաջադեմ մեթոդներով։ Թերևս, հետևողական և նպատակաուղղված մոտեցումը կայուն և երկարաժամկետ արդյունքների հասնելու կարևորագույն նախապայմանն է։
Այս տեսլականին հավատարիմ՝ ՀԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերի ղեկավար Տաթև Հարությունյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների՝ ներառյալ
«Հոգեկան առողջություն և բարեկեցություն ժամանակակից աշխատավայրում» առցանց դասընթաց, որի շրջանակում ուսումնասիրվել են հոգեկան առողջության հնարավոր վիճակները, ինչպես նաև այն գործիքները, որոնց միջոցով աշխատավայրերում հնարավոր է ձևավորել հոգեբանորեն առողջ միջավայր։
«Ակտիվ լսողություն. ինչպես լինել արդյունավետ հաղորդակցող» դասընթաց, որի ընթացքում ուսումնասիրվել է ակտիվ լսելու կարևորությունը հաղորդակցության գործընթացում և արդյունավետ շփման հմտությունները։
«Ինչպես բարելավել բանակցային հմտությունները» դասընթաց, որի շրջանակում ներկայացվել են բանակցային տարբեր ոճեր, բանակցողների տեսակներն ինչպես մասնագիտական, այնպես էլ առօրյա կյանքի համատեքստում։
Բացի այդ, ՀԿ-ի գլխավոր հաշվապահ Լիլիթ Ներսիսյանը մասնակցել է «Ֆինանսական կառավարում» մասնագիտական վերապատրաստման դասընթացի, որի նպատակն էր խորացնել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները բյուջետավորման, ֆինանսական պլանավորման, հաշվետվությունների կազմման և ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում՝ հատկապես ոչ առևտրային կազմակերպությունների շրջանակում։





