հետեվեք մեզ՝

Ավարտվեց եռամսյա աշխատանքային պրակտիկան

Եռամսյա աշխատանքային պրակտիկան ավարտվեց՝ դառնալով հերթական հաջող պատմությունը «Համայնքային զարգացում» ՀԿ-ի գործունեության մեջ։ Մասնակից երիտասարդները, զինված գիտելիքներով և գործնական հմտություններով, այսօր արդեն պատրաստ են վստահությամբ մուտք գործել աշխատաշուկա։

Ծրագիրը դարձավ յուրօրինակ հարթակ, որտեղ երիտասարդները բացահայտեցին իրենց ուժեղ կողմերը, զարգացրին մասնագիտական կարողությունները և ամենակարևորը, ձեռք բերեցին փորձ, որն անհրաժեշտ է ժամանակակից աշխատաշուկայում կայուն և ինքնավստահ առաջ շարժվելու համար։

Աշխատանքային պրակտիկայի ընթացքում կիրառվել է «learning by doing»՝ «սովորել գործելով» մեթոդը, որի շնորհիվ մասնակիցները տեսական գիտելիքներից զատ ձեռք են բերել գործնական հմտություններ՝ իրականացնելով տարբեր առաջադրանքներ և մասնակցելով կազմակերպության ընթացիկ աշխատանքներին։

Այսօր արդեն կարելի է վստահորեն ասել, որ ձևավորվել է նախաձեռնող, ճկուն և թիմային մտածողությամբ զինված մասնագետների նոր սերունդ, որը պատրաստ է արագ կողմնորոշվել, վերլուծել և ստեղծագործաբար լուծել տարբեր խնդիրներ։

Հիշեցնենք, որ եռամսյա աշխատանքային պրակտիկան իրականացվել է «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ։