«Համայնքային զարգացում» ՀԿ-ն, «Գյուղական բնակավայրերի բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում, նախատեսում է իրականացնել «Աջակցություն ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին պատրաստվող արցախահայ դպրոցականներին» նախաձեռնությունը։
Նախաձեռնության շրջանակում 2025 թ․ օգոստոսի 2-ից Եղեգնաձոր քաղաքում կկազմակերպվեն նախապատրաստական կրթական ծրագրեր հետևյալ առարկաներից՝
- Հայոց լեզու
- Անգլերեն
- Գծանկարչություն և կոմպոզիցիա
- Գծանկարչություն և գծագրություն
Եթե տիրապետում եք վերոնշյալ առարկաներից որևէ մեկին և պատրաստ եք կիսվել Ձեր մասնագիտական փորձով ու գիտելիքներով, ապա հրավիրում ենք համագործակցության։
Գնառաջարկները կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին։
Լրացուցիչ մանրամասների համար անցեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/document/d/18HE97y2gmK-XOYlihzDlUXFhwwL4qNcc/edit?usp=sharing&ouid=117604578389726650293&rtpof=true&sd=true
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել՝ 028124009։






