

«Համայնքային զարգացում» ՀԿ-ի և շվեյցարական Youth Exchanges without Borders կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական փոխանակման ծրագրերն արդեն դարձել են բարի ու գեղեցիկ ավանդույթ։ Այս տարին ևս բացառություն չէ։
Ծրագրի նախապատրաստման նպատակով կազմակերպությունը հյուրընկալել էր Youth Exchanges without Borders ՀԿ-ի ծրագրերի ներկայացուցչին։ Այցի շրջանակում քննարկվեցին կազմակերպչական հարցեր, ճշգրտվեցին մանրամասները և անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվեց համագործակցության պայմանագիր։
Հայ-շվեյցարական երիտասարդական փոխանակման ծրագիրը կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Վայոց ձորի մարզում։
Այս նախաձեռնությունը արժեքավոր հնարավորություն է երկու երկրների երիտասարդների համար՝ ծանոթանալու միմյանց մշակույթին, ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, զարգացնելու միջմշակութային կապերը։
Վստահ ենք՝ նման նախաձեռնությունները մեծ դեր են խաղում երիտասարդների զարգացման, ինչպես նաև միջազգային կապերի ամրապնդման գործում։





