հետեվեք մեզ՝

ֆուրշետի և սեղանի ձևավորման հնգօրյա մասնագիտական դասընթաց Վայոց ձորի մարզում

Համայնքային զարգացում ՀԿ-ն, գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ, Վայոց ձորի մարզում իրականացրեց ֆուրշետի և սեղանի ձևավորման հնգօրյա մասնագիտական դասընթաց։ Դասընթացը նախատեսված էր 15-50 տարեկան կանանց համար՝ նպատակ ունենալով նրանց ապահովել նոր մասնագիտական հմտություններով։ Դասընթացի ընթացքում մասնակիցները յուրացրին մրգերի և այլ մթերքների ձևավորման տարբեր տեխնիկաներ, սեղանի էսթետիկ ձևավորման սկզբունքներ և այլ օգտակար հմտություններ։ Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար և կարող են նպաստել կանանց ինքնազբաղվածությանն ու կայուն եկամտի ստեղծմանը։