Երեխայի վաղ զարգացումը և նախակրթական դաստիարակությունը որոշիչ նշանակություն ունեն անձի ձևավորման գործընթացում։ Հմուտ և պատրաստված մանկավարժները անգնահատելի դեր են խաղում երեխայի զարգացման այս կարևոր փուլում։

Հետևելով այս մոտեցմանը՝ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կազմակերպեց եռօրյա մասնագիտական դասընթաց, որին մասնակցեցին մասնավոր մանկապարտեզների աշխատակիցները։ Դասընթացը վարում էին ոլորտի ճանաչված և փորձառու մասնագետներ՝ Արևիկ Խուգեյանն ու Իրինա Պոնոմարենկոն, որոնք մասնակիցներին փոխանցեցին ոլորտի նորագույն գիտելիքները և հմտությունները։ Ձևավորվեց արդյունավետ հարթակ մասնագիտական փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման համար։ Մասնակիցները ստացան հստակ խորհրդատվություն երեխայի հոգեբանության, խնամքի կազմակերպման և կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման վերաբերյալ։
Լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը կնպաստի նախակրթական կրթության որակի բարձրացմանը և կստեղծի հոգատար միջավայր երեխայի լիարժեք և բազմակողմանի զարգացման համար։










