հետեվեք մեզ՝

Ամառային ճամբարի լիդերների վերապատրաստում

Հունիսի 21-27-ը ամառային ճամբարի լիդերները մասնակցեցին Վրաստանում կազմակերպված վերապատրաստման դասընթացին՝ պատրաստվելով առաջիկա ամառային ճամբարին։

Դասընթացի ընթացքում նրանք կատարելագործեցին թիմային աշխատանքի, առաջնորդության և ֆասիլիտացիայի հմտությունները։

Տեսական և գործնական պարապմունքների, ինտերակտիվ խաղերի ու խմբային աշխատանքների շնորհիվ զարգացրին հաղորդակցության և համագործակցության կարողությունները։

Սովորեցին հմտություններ, որոնք կարևոր են դեռահասների հետ արդյունավետ աշխատանքի համար։

Նոր գիտելիքներով և հմտություններով զինված՝ մեր լիդերները պատրաստ են ամբողջ պատասխանատվությամբ առաջնորդելու երեխաներին ամառային ճամբարի ընթացքում՝ ապահովելով նրանց հետաքրքիր և հագեցած առօրյան։

Ծրագիրն իրականացվում է շվեյցարական HEKS-EPER կազմակերպության աջակցությամբ «Երիտասարդները հանուն խաղաղության Հարավային Կովկասում»ծրագրի շրջանակում։