հետեվեք մեզ՝

Հայ-վրացական ամառային ճամբար

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն մեկնարկում է իր ավանդական հայ-վրացական ամառային ճամբարը։

Եթե դու՝

  • 15–17 տարեկան ես
  • ապրում ես Վայոց ձորի մարզում
  • առաջադեմ ես ուսման մեջ
  • և ուզում ես ամառային արձակուրդն անցկացնել հետաքրքիր, օգտակար ու հիշարժան՝

ապա բաց մի թող այս հնարավորությունը։

Ճամբարի անցկացման օրերն են՝

  • Օգոստոսի 4–13՝ Հայաստանում
  • Օգոստոսի 19–28՝ Վրաստանում

Մասնակիցները ընտրվելու դեպքում կմասնակցեն կամ Հայաստանի, կամ Վրաստանի ճամբարին։

Ճամբարի ընթացքում քեզ սպասվում են՝

  • երաժշտական և ժամանցային երեկոներ
  • մշակութային ու խաղային միջոցառումներ
  • ճանաչողական արշավներ և էքսկուրսիաներ

Գրանցվելու վերջնաժամկետը՝ հուլիսի 1։

Գրանցման հղումը՝
https://forms.gle/gaucVjJZTmjNmdnP7

Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով՝
https://shorturl.at/LIJ4F