Վայոց ձորի թեմը «Համայնքային զարգացում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ սկսում է «Աջակցություն ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին պատրաստվող դպրոցականներին» ծրագիրը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի դպրոցականների համար: Ցանկացողները մասնակցելու են քննական երկու առարկաների պարապմունքներին՝
- Անգլերեն լեզու, հայոց լեզու
- Ռուսաց լեզու, հայոց լեզու
- Գծանկարչություն և գծագրություն /ճարտարապետություն/
- Գծանկարչություն և կոմպոզիցիա /դիզայներական/
Դասընթացներին կներգրավվեն ոլորտի լավագույն մասնագետները։ Դպրոցականների տեղափոխումը Եղեգնաձոր և վերադարձը կիրականացվի կազմակերպիչների կողմից։ Պարապմունքները լինելու են շաբաթ և կիրակի օրերին։ Օրական նախատեսվում է երկու պարապմունք՝ ընդհանուր 3 ժամ տևողությամբ։
Պարապմունքներին կարող են մասնակցել 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները։
Ծրագրին մասնակցության անդամավճարը յուրաքանչյուր առարկայի համար կազմում է ամսական 2500 ՀՀ դրամ, որը պետք է փոխանցվի «Համայնքային զարգացում» ՀԿ-ի բանկային հաշվեհամարին։
Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով՝
https://docs.google.com/…/18HE97y2gmK…/edit…






