հետեվեք մեզ՝

Գիտելիքն ու փորձը՝ կանանց հզորացման ուղի

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ «Մեղվաբուծություն կանանց համար» ծրագրի շրջանակում պարբերաբար կազմակերպում է սեմինարներ, ուսումնական այցեր և գործնական հանդիպումներ, որոնք մշտապես կրթվելու և զարգանալու նոր հնարավորություն են ստեղծում։

Օրերս ծրագրի շահառու կանայք, դոկտոր Ալմութ Շուլթհայսի նախաձեռնությամբ, ուսումնական այց կատարեցին Արարատի մարզի Գեղաշեն գյուղի մեղվաբուծական թանգարան։ Թանգարանի հիմնադիր, փորձառու մեղվաբույծ Գագիկ Հարությունյանը մանրամասնորեն ներկայացրեց թանգարանի ստեղծման պատմությունը։ Այստեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու մեղվաբուծության պատմությանը, ավանդական և ժամանակակից գործիքներին, ինչպես նաև ոլորտին բնորոշ առանձնահատկություններին։

Այցի շրջանակում կազմակերպվեց նաև թեմատիկ քննարկում, որի ընթացքում մասնակիցները արժեքավոր տեղեկատվություն ստացան օրգանական մեղրի արտադրության գործընթացի, սերտիֆիկացման դժվարությունների, միջավայրի պահպանության կարևորությանը և մեղուների հիվանդությունների դեմ պայքարի բնական մեթոդներին։ Ակտիվ և հետաքրքիր քննարկման ընթացքում մասնակից կանայք  ստացան մասնագիտական խորհրդատվություն և իրենց հուզող հարցերի պատասխանները։

Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում կանանց հզորացման գործում՝ նպաստելով անձնական ու մասնագիտական զարգացմանը։