Օրերս «Համայնքային զարգացում» ՀԿ-ն սիրով հյուրընկալեց ֆրանսիական L’Œuvre d’Orient բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներին՝ պարոն Լյուկ և տիկին Բլանդին Բուրոներին։
Այցի շրջանակում հյուրերը ծանոթացան մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրերից մեկի՝ զոդման դասընթացի ընթացքին։ Նրանք հանդիպեցին դասընթացի` Արցախից տեղահանված մասնակիցներին, լսեցին նրանց պատմությունները, մտահոգություններն ու ապագայի հանդեպ ակնկալիքները։
Այնուհետև տեր և տիկին Բուրոները հյուրընկալվեցին արցախահայ տիկին Լուսինեին, որը մասնակցելով խոհարարության դասընթացին՝ կարողացել էր ձեռք բերած հմտությունները վերածել փոքրիկ եկամտի աղբյուրի։ Հյուրերը սիրով համտեսեցին նրա ձեռքով պատրաստված ուտեստները և ծանոթացան նրա կյանքի` դժվարություններով, բայց միևնույն ժամանակ հավատով լի պատմությանը։
Հանդիպումը եզրափակվեց հաջողության պատմության ներկայացմամբ։ Տարիներ առաջ ՀԿ-ի աջակցությամբ հիմնված տանձենու այգին այսօր դարձել է ընտանեկան կայուն եկամտի աղբյուր։ Հյուրերը տեղում ծանոթացան տեղական ռեսուրսներին, գյուղատնտեսական հնարավորություններին և քննարկեցին ապագա համագործակցության հեռանկարները։
«Համայնքային զարգացում» ՀԿ-ի և L’Œuvre d’Orient-ի միջև համագործակցությունը կարևոր քայլ է տեղական համայնքների կայուն զարգացման ու առաջընթացի համար։
Պատասխանել