«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հրավիրում է Վայոց ձորի 19-35 տարեկան ակտիվ երիտասարդներին միանալու ամառային ճամբարին որպես լիդերներ։
Եթե դու`
- ունես կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
- սիրում ես աշխատել թիմում,
- տիրապետում ես ռուսերենին,
ապա այս առաջարկը հենց քեզ համար է։
Լիդերների պարտականություններն են՝
- աշխատել 15-17 տարեկան դեռահասների հետ,
- կազմակերպել թիմային խաղեր, ֆլեշմոբեր, ցուցահանդեսներ,
- նախաձեռնել կրթական, սպորտային ու մշակութային միջոցառումներ,
Ճամբարին նախորդելու է մեկշաբաթյա վերապատրաստում Վրաստանում, որը տեղի է ունենալու հունիսի 21-27-ը։
Վարձատրությունը՝ 50․000 դրամ
Դիմումների վերջնաժամկետը՝ մայիսի 15
Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով՝
https://shorturl.at/LIJ4F
Գրանցման համար լրացրեք հայտը՝
https://forms.gle/HYSVjWFSPYYiDdFn9






