«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Վայոց ձորի մարզի երիտասարդ խաղողագործների համար։
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝
- աջակցել ագրոէկոլոգիական սկզբունքներ կիրառող երիտասարդ խաղողագործներին,
- խթանել էկոլոգիապես մաքուր արտադրության զարգացումը՝ հիմնված համագործակցային և պատասխանատու մոտեցումների վրա։
Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ խաղողագործները, որոնք պատրաստ են ներդնել նորարարական ու կայուն մոտեցումներ իրենց գործունեության մեջ։
Դրամաշնորհային հայտի ձևանմուշը, բյուջեի ձևաչափը և այլ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումներով․
Մանրամասներ
https://shorturl.at/dcBZB
Բյուջե
https://shorturl.at/CwFzk
Դիմում-հայտ
Դիմորդները հնարավորություն ունեն մասնակցելու տեղեկատվական հանդիպման և սեմինարի, որի ընթացքում կծանոթանան մրցունակ բիզնես ծրագրի կազմման սկզբունքներին և հայտի ճիշտ լրացման կարգին։
- Վայրը՝ Վայոց ձոր, Մոմիկի 5 (Գիտելիք համալսարան)
- Ամսաթիվը՝ ապրիլի 26 և 27
- Ժամը՝ 11:00
Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել գրանցման հայտը։
https://forms.gle/NLJShjwKhSfmSCMF7
Դրամաշնորհը տրամադրվում է «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ։






