«Համայնքային զարգացում» ՀԿ-ն «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում կազմակերպում է վերապատրաստում «Ագրոէկոլոգիայի հիմունքները խաղողագործության մեջ» թեմայով։
Վերապատրաստման ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան
- Ներգրավվել 2-օրյա բիզնես ծրագրերի կազմման դասընթացին
- Այգիների զարգացման նպատակով դիմել դրամաշնորհային ծրագրի
Լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու փոխանակման այցերին դեպի Վրաստան ոլորտի միջազգային փորձին ծանոթանալու նպատակով։
Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ։
Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը մինչև մարտի 26-ը՝
https://forms.gle/6tDAvKwJTmF5v9oM8
Մանրամասներ՝
- Օրը՝ մարտի 28
- Ժամը՝ 11:00 – 16:00
- Վայրը՝ Եղեգնաձոր, Մոմիկի 5 (Գիտելիք համալսարան)






