Մարտի 5-ին «Համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությունը ջերմ ու բարեկամական միջավայրում հյուրընկալեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին և և աշխատակից Սյուզան Թորոսյանին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության ծավալած գործունեությունը, ինտեգրացիոն, երիտասարդական, կրթական և մշակութային ծրագրերը։ Դոմինիկ Վեսը հատուկ ուշադրություն դարձրեց Ուկրաինայից և Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցման ծրագրերին։ Հատկանշական էր նաև «Մաշտոց» հրատարակչության գործունեության ներկայացումը, որը կազմակերպության կարևոր նախաձեռնություններից է և նպաստում է միջմշակութային կապերի զարգացմանը։
Դոմինիկ Վեսը բարձր գնահատեց «Համայնքային զարգացում» ՀԿ-ի իրականացրած լայնածավալ գործունեությունը՝ ընդգծելով, որ քաջատեղյակ է կազմակերպության բազմաբնույթ նախաձեռնություններին և մեծապես կարևորում է դրանց դերը համայնքների զարգացման և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործընթացում։
Հանդիպումն ավարտվեց փոխադարձ շնորհակալական խոսքերով, ինչպես նաև հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման հեռանկարների քննարկմամբ։
Պատասխանել