Տարեցտարի արևային էներգիան ավելի լայն տարածում է գտնում՝ դառնալով կայուն զարգացման անփոխարինելի գործիք ինչպես անհատների, այնպես էլ ձեռնարկությունների համար։ Այն ոչ միայն կարևոր միջոց է մեր մոլորակը պաշտպանելու և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար, այլև անկախ և արդյունավետ էներգիայի աղբյուր, որն ապահովում է կայուն և շահավետ աշխատանքային միջավայր։
Կարևորելով բնապահպանական խնդիրները և հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին՝ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ արևային էներգահամակարգով է զինել Եղեգնաձորում աղբի վերամշակմամբ զբաղվող «Մաքուր քաղաք» ընկերությանը։
Այս նախաձեռնությունը ոչ միայն նվազեցնում է շրջակա միջավայրի վրա առկա բազմաթիվ բացասական գործոնները, այլև խթանում է էներգաարդյունավետ տնտեսվարությունը՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը և բնակչության կյանքի որակի բարելավմանը։
Պատասխանել