«Համայնքային զարգացում» ՀԿ-ն կազմակերպում է կարուձևի և մոդելավորման երկամսյա դասընթաց Արցախից բռնի տեղահանված անձանց համար:
Դասընթացի ընթացքում կսովորեք՝
- Հագուստի նախագծում և մոդելավորում
- Կարուձևի ժամանակակից ու արդյունավետ տեխնիկաներ
- Տարբեր կտորների և նյութերի ճիշտ ընտրություն ու համադրում
- Հագուստի ձևանմուշների պատրաստում
Դասընթացի մանրամասները՝
- Մեկնարկը՝ փետրվարի 1
- Վայրը՝ Եղեգնաձոր
- Տևողությունը՝ 2 ամիս
- Պարապմունքներ՝ շաբաթական 2 օր՝ 3 ժամ տևողությամբ
- Անդամավճար՝ 1500 դրամ ամսական
Գրանցման համար խնդրում ենք լրացնել հայտը` https://forms.gle/rSkPk555fyLU9vBY8
Սպասում ենք Ձեզ մեր դասընթացին՝ նոր գաղափարներով, ստեղծագործ ոգով և զարգացման մեծ ցանկությամբ:






