հետեվեք մեզ՝

Պրակտիկայի բացառիկ հնարավորություն Վայոց ձորի՝ 21-35 տարեկան երիտասարդների համար

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու եռամսյա պրակտիկայի ծրագրին, որը կօգնի Ձեզ՝

  • Ծանոթանալ ՀԿ-ների կառավարման և գործունեության առանձնահատկություններին
  • Զարգացնել հմտություններ՝ ծրագրերի կազմման, ֆոնդահայթայթման, ֆինանսների և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում
  • Խորացնել մեդիագրագիտության և անգլերենի իմացությունը
  • Աշխատել իրական նախագծերի վրա՝ «learning by doing» մեթոդով

Պրակտիկայի ընթացքում դուք կսովորեք՝

  • Կազմակերպել սեմինարներ և միջոցառումներ
  • Պատրաստել ծրագրային առաջարկներ, հաշվետվություններ և հոդվածներ
  • Կազմել փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում՝ թարգմանություն իրականացնել։

Պրակտիկայի ժամկետը՝ ապրիլի 1 – հունիսի 30
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 13:00-17:00
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 28

Անհրաժեշտ է՝

  • Անգլերենի միջին մակարդակի իմացություն
  • Համակարգչային հմտություններ

Ինչպե՞ս դիմել`
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ [email protected] էլ․ հասցեին։