Երիտասարդները՝ նորարարական գաղափարների իրականացման ճանապարհին

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Տարեսկիզբը խոստումնալից էր մի խումբ երիտասարդների համար, ովքեր նախատոնական եռուզեռի ընթացքում, մի կողմ թողնելով առօրյա գործերն ու խնդիրները, ակտիվորեն մասնակցեցին մեկամսյա Reel making-ի դասընթացին, որը կազմակերպվել էր «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության հետ համագործակցությամբ «Աջակցություն սահմանամերձ սոցիալապես խոցելի խմբերին և տեղահանվածներին» ծրագրի շրջանակում։

Այս դասընթացը մասնակիցներին ընձեռեց բացառիկ հնարավորություն՝ խորացնելու իրենց տեսական գիտելիքներն ու ձեռք բերելու արժեքավոր գործնական հմտություններ: Նրանք մանրամասն ծանոթացան կարճ տեսահոլովակներ ստեղծելու ողջ ընթացքին՝ սկսած գաղափարների մշակումից մինչև նկարահանման տեխնիկական փուլեր։ Մասնակիցները հնարավորություն ունեցան գործնական աշխատանք կատարել տարբեր ստուդիաներում, ինչը նրանց համար դարձավ կարևոր փորձառություն և ամուր հիմք՝ ապագայում վստահ ու պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելու համար։

Նրանք հաջողությամբ հաղթահարեցին ծրագրի բոլոր փուլերը, ստացան վկայականներ և այժմ, զինված նոր գիտելիքներով ու հմտություններով, պատրաստ են կյանքի կոչելու մի շարք նորարարական ու ստեղծագործական գաղափարներ։

Պատասխանել