Տարեվեջյան հանդիպում ակտիվ երիտասարդների հետ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ տարեվեջյան հանդիպում ակտիվ երիտասարդների հետ, որը հագեցած էր բովանդակալից և ուսուցողական քննարկումներով։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կոնֆլիկտների տեսակներն ու դրանց կառավարման մեթոդները, թիմային աշխատանքի և հաղորդակցության լավագույն օրինակները, ինչպես նաև առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները բարձր գնահատեցին հանդիպումը՝ նշելով, որ ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կիրառելի են ոչ միայն աշխատանքում, այլև առօրյա կյանքում։

Պատասխանել