Համայնքային զարգացում» ՀԿ-ն մասնագիտական զարգացման աջակից

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Աշխարհն անընդհատ զարգանում է, և այն, ինչ երեկ արդիական էր, այսօր գուցե թարմացման կարիք ունի։ Ժամանակին համընթաց քայլելու, դարի ռիթմը զգալու և նորարարությունների հոսքին պատրաստ լինելու համար կարևոր է մշտապես ընդլայնել գիտելիքները, ձեռք բերել նոր հմտություններ և արդյունավետ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները։

Այս արժեքներով առաջնորդվելով՝ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն պարբերաբար նախաձեռնում է մասնագիտական դասընթացներ և վերապատրաստումներ՝ աշխատակազմի աճն ու զարգացումն ապահովելու նպատակով։

ՀԿ-ի լուսանկարիչ և դիզայներ Արտաշես Հակոբյանը ներկայումս մասնակցում է լուսանկարչության վերապատրաստման դասընթացի, որն օգնում է խորացնել իր մասնագիտական հմտությունները և սովորել նոր տեխնիկական հնարքներ՝ դրանք անմիջապես կիրառելով աշխատանքի ընթացքում։

Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Հայրապետյանը մասնակցում է սոցիալական մեդիայի մարքեթինգի (ՍՄՄ) դասընթացի՝ նպատակ ունենալով զարգացնել թվային հարթակներում արդյունավետ աշխատանք վարելու հմտությունները, մշտապես բարելավել հաղորդակցությունն ու մատուցման որակը։

Նմանօրինակ դասընթացներն օգնում են աշխատակազմի անդամներին մշտապես լինել իրազեկ աշխարհում կատարվող նորարարություններին, իսկ գործում՝ գիտակ և ճկուն։

Պատասխանել