Հնուց ի վեր կանանց հետաքրքրել են խնամքի միջոցները։ Իսկ երբ կանայք սպառողից վերածվում են արտադրողի, սկիզբ է դրվում բոլորովին այլ ուղու՝ այն է կանանց ստեղծարարությունը և հզորացումը։ Հենց այդ միտումն ուներ «Մեղվաբուծություն կանանց համար» ծրագրի շրջանակում կազմակերպված վարպետության դասը, որի ընթացքում Ռուզաննա Դանիելյանը, ով երկար տարիներ զբաղվում է բնական կոսմետիկ միջոցների արտադրությամբ, մանրամասնորեն ներկայացրեց մեղրամոմից և բնական հումքից խնամքի միջոցներ պատրաստելու գաղտնիքները: Ապա մասնակիցների հետ պատրաստեցին դեմքի խնամքի քսուքներ։
Կանանց գործնական հմտություններով և գիտելիքներով զինելով՝ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն իր վաղեմի գործընկեր «Հաց աշխարհին» կազմակերպության հետ համատեղ հնարավորություն է ստեղծում նոր հետաքրքրություններ բացահայտելու, գաղափարը բիզնես դարձնելու կամ պարզապես բնությանն ավելի մոտենալու համար:
Պատասխանել