Մաքրամեի և ասեղնագործության դասընթացներ Ջերմուկի համայնքային կենտրոնում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ավարտվեց ևս մեկ դասընթաց՝ հագեցած նոր գիտելիքներով և հմտություններով։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն Գերմանական միջազգային համագործակցության (ԳՄՀԸ) աջակցությամբ Ջերմուկի համայնքային կենտրոնում կազմակերպել էր մաքրամեի և ասեղնագործության երկամսյա դասընթացներ, որին մասնակցում էին Արցախից բռնի տեղահանված և տեղացի կանայք։ Ծրագրի ընթացքում վերջիններս ապահովվել են անհրաժեշտ աշխատանքային պարագաներով, զինվել նոր և արժեքավոր գիտելիքներով, զարգացրել մասնագիտական հմտությունները։

Ամփոփմանը մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, ստացան ավարտական վկայականներ ՝ ակնկալիք հայտնելով մասնակցելու առաջիկայում կազմակերպվող դասընթացներին ևս։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն լիահույս է, որ ձեռք բերված գիտելիքները կկիրառվեն արդյունավետ՝ հիմք դնելով նոր նվաճումների և ձեռքբերումների։

Պատասխանել