Թառաթումբի համայնքային կենտրոնի կարուձևի խմբակի մասնակիցների այցելությունը Ջերմուկի համայնքային կենտրոն

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Օրերս Թառաթումբի համայնքային կենտրոնի կարուձևի խմբակի մասնակիցներն այցելեցին Ջերմուկի համայնքային կենտրոն։ Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի աշխատանքներին, ստեղծել նոր կապեր և հնարավորություններ։ Հանդիպման ընթացքում եղան հետաքրքիր ու բեղմնավոր քննարկումներ, մասնակիցները հանդես եկան նոր առաջարկություններով և գաղափարներով։ Ջերմուկի կենտրոնի համակարգող Անահիտ Եղիազարյանը ներկայացրեց կենտրոնի անցած ուղին, ձեռքբերումները, ժամանակին քաղած դասերը, որը ոչ միայն ընդգծեց կենտրոնի հաջողությունները, այլև դարձավ յուրօրինակ մոտիվացիայի աղբյուր Թառաթումբի նորաբաց կենտրոնի անդամների համար։

«Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից հիմնադրված կենտրոնների նպատակն է նպաստել համայնքների համաչափ զարգացմանը, կանանց հզորացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

Պատասխանել